Երևանի Տարածաշրջանային N1 Պետական Քոլեջ

Առաքելություն

Գլխավոր Առաքելություն
Image

Լինելով ազգային կրթական համակարգի մի մասնիկ, անհատի մտավոր, քաղաքացիական ու բարոյական որակների ձևավորմանը նպաստող ուսումնական հաստատություն, Քոլեջի հիմնական առաքելությունն է` գիտելիքի ստեղծումը, փոխանցումը և տարածումը, սովորողների ազգային մտածելակերպի ձևավորումը, սեփական գործելակերպն ու որոշումները ազգային շահերին համապատասխանեցնելու ընդունակ քաղաքացիների պատրաստումը` կրթության զարգացման պետական ռազմավարության շրջանակներում: Ելնելով կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներից` Քոլեջը խթանում է իր ուսանողների և դասախոսների մտավոր և անձնային որակների զարգացումը և նպաստում հանրության տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի բարեկեցության բարձրացմանը: Քոլեջը մշտապես ձգտում է գերազանցության և նորարարության: Որպես իր առաքելության կարևորագույն մաս` Քոլեջն ապահովում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետների պատրաստումն ու նրանց մրցունակության բարձրացումն աշխատաշուկայում, կրթական ծրագրերի համապատասխանեցումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին, կրթության բովանդակության միջազգային չափանիշներին համադրելիությունը, ուսումնական գործընթացի թափանցիկությունը, ինչպես նաև մատչելիությունն և հավասարությունը: Կարևորելով և գիտակցելով նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումների դերն ու նշանակությունը, Քոլեջն առաքելություն ունի նաև հասարակության մեջ ձևավորել գիտելիքի, մասնագետի և կրթության մասին այն արժեքների և ընկալումների համակարգը, որն անհրաժեշտորեն պետք է ուղղված լինի մեր քաղաքացու, հասարակության և պետության զարգացմանը և հզորացմանը։