Երևանի Տարածաշրջանային N1 Պետական Քոլեջ

Մեր մասին

Գլխավոր Մեր մասին
Image

Երևանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջը հիմնադրվել է 2007 թվականին նախկին Էլեկտրատեխնիկական քոլեջի և նախկին թիվ 2 արհեստագործական ուսումնարանի միաձուլման արդյունքում: 2007 թվականին ՀՀ Վարչապետի որոշումով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ Քոլեջը մրցութային կարգով ընդգրկվել է Եվրոպական Միության բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված 12 բազմագործառութային քոլեջների ցանկում։ Հիմնադրման օրվանից Քոլեջի գործունեությունն ուղղված է եղել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետների պատրաստմանն ու աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը, կրթական ծրագրերի համապատասխանեցմանը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին, կրթության բովանդակության միջազգային չափանիշներին համադրելիության և ուսումնական գործընթացի թափանցիկության, ինչպես նաև մատչելիության և հավասարության ապահովմանը:

Image
Պարույր Արմենի Սանթրոսյան

Տնօրեն

  1. Ծնվել է 1970 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում. մտավորականի ընտանիքում։
  2. 1987 թվ-ին ավարտել է Երևանի Ստեփան Զորյանի անվան համար 56 միջնակարգ դպրոցը։
  3. 1992 թվ-ին՝ Երևանի անասնաբուժական - անասնաբուծական ինստիտուտը:
  4. 2001 թվ-ին՝ Ջորջ Մարշալի անվան միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի կենտրոնը (Գերմանիայի Դաշնություն):
    1993-1995 թթ աշխատել է ՀՅԴ Բյուրոյի Երևանի գրասենյակում . որպես գրասենյակի պատասխանատու:
  5. 1993-1995 թթ Արցախ ֆոնդի փորձագետ:
  6. 1996-1997 թթ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի գրասենյակի ղեկավար:
    1998-1999 թթ Երկիր օրաթերթի տնօրեն:
  7. 1999-2003 թթ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության. ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողոգի գլխավոր մասնագետ-փորձագետ:
  8. 2003-2006 թթ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական:
  9. 2006 թվականից հաստատության տնօրենն է։
  10. 2016 թվ-ին՝ Թատերական գործի զագացման ու պրոպագանդման, երիտասարդ սերնդի կրթման գործում ունեցած ներդրման համար, պարգևատրվել է Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալով։
  11. 2016 թվ-ին՝ Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար պարգևատրվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե հուշամեդալով։
  12. Բազմաթիվ հոդվածների և երկու գրքի հեղինակ է։
  13. Ամուսնացած է, ունի երեք դուստր։